Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի
(last modified Tue, 06 Oct 2020 06:13:26 GMT )
Հոկտեմբեր 06, 2020 09:43 Asia/Tehran
  • Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական. Հայաստանի և Ադրբեջանի  միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի

Անդրադառնալով Լեռնային արաբաղի հակամարտության շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող հակամարտությանն Իրանի Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականն ասաց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Ալի Աքբար Վելայաթին,  երեքշաբթի օրը  լույս տեսած Թեհրանի  Քեյհան օրաթերթին տված հարցազրույցում, շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով ՝ ավելացնելով, որ Իրանը դեմ է ցանկացած  կողմից իրականացվող ռազմական գործողության, քանի որ  այս պատերազմում պարտվողը ժողովուրդն է:

Նա  հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած ճանապարհով աջակցել  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: 

Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի բանաձևերին, ըստ որոնց `Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերադառնան միջազգային կարգով հաստատված սահմաններ` նշելով, որ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներից մեկն է, իսկ Իրանը` որպես ՄԱԿ-ի անդամ,  կոչ է անում հարգել այդ սկզբունքը:

Վելայաթին ընդգծել է. «Ինչպես որ մենք դեմ ենք Պաղեստինի օկուպացմանը, այնպես էլ  դեմ ենք Հայաստանի կողմից Ադրբեջանի  հողերի օկուպացմանը»:

Նա հավելել է. «Ավելի քան 1 միլիոն ազերիներ այդ տարածքների օկուպացումից հետո  տեղահանվել են, և նրանք   շուտով պետք է վերադառնան իրենց երկիր: Բայց այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

Դատապարտելով  Իսրայելի միջամտությունը Կովկասյան տարածաշրջանի հակամարտությանն Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմն անօրինական ռեժիմ  է և  իրավունք չունի  կարծիք հայտնել այդ մասին»:

«Մենք Թուրքիայում գտնվող մեր ընկերներին խորհուրդ ենք տալիս կրակի վրա յուղ լցնելու փոխարեն, օգնել մեզ, որպեսզի մենք, դուք և տարածաշրջանի մյուս երկրներն աջակցենք բռնահարվածին և օգնենք  ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները», - ասել է  Վելայաթին:

Իրանի  մեծարգո առաջնորդի խորհրդականը նշել է, որ Կովկասը շատ զգայուն տարածաշրջան է,  և անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությանը: Նա հավելել է. «Այս տարածաշրջանի անվտանգությունը լուրջ հարց է, որի վերաբերյալ չի կարելի նման հանդուգն  որոշում կայացնել: Պետք է խոհեմ մոտեցում ցուցաբերել»:

Նշելով, որ անտեղյակ է թաքֆիրական ուժերի տարածաշրջան տեղափոխվելու մասին, Վելայաթին ասել է. «Ես դրա վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն չունեմ, բայց եթե դա ճշմարտություն է, անշուշտ  վտանգավոր է , և մենք պետք է կանխենք դա»:

Ղարաբաղում  Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողությունների ընթացքում արկեր և հրթիռներ Իրանի տարածք ընկնելու մասին Իրանի գերապատիվ առաջնորդի խորհրդականն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության համբերությունն էլ չափ ու սահման ունի: Դա դա չի կարող շարունակվել: Մենք վճռականորեն կկանխենք  տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված ջանքերը»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio