ԻԻՀ նախագահ. Մենք թույլ չենք տա, որպեսզի ահաբեկիչները տեղակայվեն մեր սահմանների մոտ
Այսօր կայացած կառավարության նիստում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, նշելով, որ երկրի քաղաքների ու գյուղերի անվտանգությունը խիստ կարևոր է, ասել է. «Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում ես բարձրացրել եմ Իրանի ստարածքների և սահմանների անվտանգության հարցը»:
Նշելով, որ այս հակամարտությունը կրակի, պատերազմի ու արյան միջոցով չի լուծվելու, Ռոհանին հավելել է, որ Իրանը պատրաստ է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ռոհանին հավելել է. «Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ և նրանց կոչ ենք անում ուշադիր լինել՝ չվտանգելու մեր երկրի անվտանգությունը>:
Իրանի նախագահը հավելել է. «Մենք տարիներ շարունակ կռվել ենք ահաբեկիչների դեմ և թույլ չենք տա, որպեսզի ահաբեկիչները տեղակայվեն մեր սահմանների մոտ»:
Նա հավելել է. «Եթե որևէ ուժ, ցանկացած պատրվակով փորձի Սիրիայից կամ այլ կետերից ահաբեկիչներին տեղափոխել մեր սահմանների մոտ, մեզ համար դա անընդունելի կլինի, քանի որ մենք երկար տարիներ Իրաքում, Սիրիայում և Լիբանանում պայքարել են ահաբեկչության դեմ: Նա հավելել է. «Ես այս մասին հստակ խոսել եմ հարևան երկրների ղեկավարների հետ»:
Զուշացնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմը տարածաշրջանային պատերազմի վերածվելու կապակցությամբ,ԻԻՀ նախագահն ասել է.«Նրանք ովքեր փորձում են սրել այս հակամարտությունը, պետք է գիտակցեն,որ պատերազմի շարունակումը ոչ մի երկրի օգտին չէ և այն պետք է անհապաղ դադարեցնել քաղաքական ճանապարհով»:
Ընդգծելով ,որ օկուպացումն ու պատերազմն Իրանի համար ընդունելի չէ, Ռոհանին հույս է հայտնել ,որ գործադրվող ջանքերով կվերականգնվի տարածաշրջանի կայունությունը:
ԻԻՀ նախագահն երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ասել էր.«Այդ հակամարտությունը և սահմաններում տիրող անապահովությունը չպետք է ենթահող ստեղծեն որոշ ահաբեկչական խմբավորումների ներթափանցման համար»: