Թախթռավանչի. ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը պետական ​​ահաբեկչության օրինակ է
https://parstoday.ir/hy/news/iran-i126572-Թախթռավանչի._ԱՄՆ_ի_առավելագույն_ճնշման_քաղաքականությունը_պետական_ահաբեկչության_օրինակ_է
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «Այս քաղաքականության նպատակն է, ժողովրդի վրա ճնշում գործադրելով, ցավ պատճառելով ու սոցիալական բողոքի ալիք բարձրացնելով, տապալել իսլամական համակարագը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2020 05:33 Asia/Tehran
  • Թախթռավանչի. ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը պետական ​​ահաբեկչության օրինակ է

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «Այս քաղաքականության նպատակն է, ժողովրդի վրա ճնշում գործադրելով, ցավ պատճառելով ու սոցիալական բողոքի ալիք բարձրացնելով, տապալել իսլամական համակարագը»:

«Ահաբեկչությունը մեկընդմիշտ արմատախիլ անելու համար այլ տարբերակ չկա,  քան  բազմակողմանի քաղաքկանությունը և սերտ համագործակցությունը՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում»,- ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի վեցերորդ կոմիտեի նիստում  հայտարարել է Թախթռավանչին:

«ԱՄՆ-ի կողմից Իրանին և այլ երկրներին իր օրենքների և կանոնակարգերի պարտադրումը հավասարազոր է ահաբեկչության, որը կորոնավիրուսի համաճարակի ընթացքում լուրջ խնդիրներ առջացրեց առողջապահական համակարգի համար», - ասել է նա:

Թախթավանչին նշել է, որ տնտեսական ահաբեկչությունից բացի, տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից տարածվող ահաբեկչության դեմ պայքարի հերոս, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի դաժան ու վախկոտ սպանությունը պետական ​​ահաբեկչության մեկ այլ հստակ օրինակ էր:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը վերջում ասել է. «Ապացուցված փաստ է, որ Միացյալ Նահանգները ահաբեկչություն է տարածում ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհի ցանկացած կետում»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio