Իրանը քննադատել է միջազգային հանրության լռությունը ԱՄՆ-ի միակողմանիության նկատմամբ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունն իրական սպառնալիք է աշխարհում մարդու իրավունքների համար և քննադատել է միջազգային հանրության լռությունն այս կապակցությամբ:
«Միակողմանիությունը իրական համաշխարհային սպառնալիք է ուղղված մարդու իրավունքներին», - ասեկ է Մոհամմադ Զարեանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի նիստում, որը վարում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը: Նա հավելել է. «Իրանի ժողովրդին պարտադրված միակողմանի պատժամիջոցները շարունակվել են նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում»:
Զարեանի խոսքերով. «ԱՄՆ-ի կառավարությունը թիրախավորել է Իրանի քաղաքացիներին, հատկապես առավել խոցելի խավին, ներառյալ կանանց, երեխաներին, ծերերին և բժշկական օգնության կարիք ունեցող անձինք, և դա ոչ այլ ինչ է, քան տնտեսական ահաբեկչություն:
Իրանի ներկայացուցիչը հավելել է. «Ամբողջ աշխարհում տասնյակ միլիոնավոր մարդիկ ենթարկվել են միակողմանի պատժամիջոցների, սակայն այդ հանցագործությանը և ցեղասպանությանը համապատասխան ուշադրություն չի դարձվել»: