Իրանը քննադատել է միջազգային հանրության լռությունը ԱՄՆ-ի միակողմանիության նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i126876-Իրանը_քննադատել_է_միջազգային_հանրության_լռությունը_ԱՄՆ_ի_միակողմանիության_նկատմամբ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունն իրական սպառնալիք է աշխարհում մարդու իրավունքների համար և քննադատել է միջազգային հանրության լռությունն այս կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2020 07:01 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է միջազգային հանրության լռությունը ԱՄՆ-ի միակողմանիության նկատմամբ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունն իրական սպառնալիք է աշխարհում մարդու իրավունքների համար և քննադատել է միջազգային հանրության լռությունն այս կապակցությամբ:

«Միակողմանիությունը իրական համաշխարհային սպառնալիք է ուղղված մարդու իրավունքներին», - ասեկ է Մոհամմադ Զարեանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի նիստում, որը վարում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը: Նա հավելել է. «Իրանի ժողովրդին պարտադրված միակողմանի  պատժամիջոցները շարունակվել են նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում»:

Զարեանի խոսքերով. «ԱՄՆ-ի կառավարությունը թիրախավորել է Իրանի քաղաքացիներին, հատկապես առավել խոցելի խավին, ներառյալ կանանց, երեխաներին, ծերերին և բժշկական օգնության կարիք ունեցող անձինք, և դա ոչ այլ ինչ է, քան տնտեսական ահաբեկչություն:

Իրանի ներկայացուցիչը հավելել է. «Ամբողջ աշխարհում տասնյակ միլիոնավոր մարդիկ ենթարկվել են միակողմանի պատժամիջոցների, սակայն այդ հանցագործությանը և ցեղասպանությանը համապատասխան ուշադրություն չի դարձվել»: