Իրանի Ղոդս ուժերի ի բարձրաստիճան պաշտոնյան. Տարածաշրջանն անապահով է դարձել ամերիկացիների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i126964-Իրանի_Ղոդս_ուժերի_ի_բարձրաստիճան_պաշտոնյան._Տարածաշրջանն_անապահով_է_դարձել_ամերիկացիների_համար
ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման փոխհրամանատարն արձագանքելով ԱՄՆ նախագահի այն հայտարարությանը, թե գեներալ Սուելյմանիի սպանությունից հետո տարածաշրջանն ավելի ապահով է դարձել ամերիկյան ուժերի համար, ասել է. «Եթե իսկապես այդպես է, ինչո՞ւ եք փախչում տարածաշրջանից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2020 05:56 Asia/Tehran
  • Իրանի Ղոդս ուժերի ի բարձրաստիճան պաշտոնյան. Տարածաշրջանն անապահով է դարձել ամերիկացիների համար

ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման փոխհրամանատարն արձագանքելով ԱՄՆ նախագահի այն հայտարարությանը, թե գեներալ Սուելյմանիի սպանությունից հետո տարածաշրջանն ավելի ապահով է դարձել ամերիկյան ուժերի համար, ասել է. «Եթե իսկապես այդպես է, ինչո՞ւ եք փախչում տարածաշրջանից»:

Գեներալ Սեյեդ Մոհամմադ Հեջազին, ուրբաթ օրը Թեհրանում կայացած՝ արտասահմանում գտնվող  մոջահեդների հինգերորդ միջազգային գագաթնաժողովում հայտարարել է, որ ամբողջ աշխարհում ամերիկյան ուժերը խուճապի մեջ են :

Գեներալ  Հեջազին հավելել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է արագ փախնել Աֆղանստանից, և որ տարածաշրջանը լքելու այս մմիջոցի պատճառը վախն է, քանի որ տարածաշրջանը նրանց համար  համար դարձել է անապահով:

Հեղափոխական գվարդիայի Ղոդս ստորաբաժանման փոխհրամանատարը հայտարարել է, որ այսօր ԱՄՆ-ն  ​​մենակ է և ավելի մեկուսացված, քան երբևէ: Նա հավելել է, որ դիմադրությունը    շարունակվելու է և փորձը ցույց է տվել, որ դիմադրության առանցքը միշտ  առաջ է գնում,  իսկ թշնամին խայտառակվելով նահանջում:  

Գագաթնաժողովի մասնակիցները  հարգանքի տուրք են մատուցել Նիգերիայի, Եմենի, Պաղեստինի, Լիբանանի և Բահրեյնի ներկայացուցիչներին, որոնք կրում են տարածաշրջանում համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի դրոշը: