Իրանի Ղոդս ուժերի ի բարձրաստիճան պաշտոնյան. Տարածաշրջանն անապահով է դարձել ամերիկացիների համար
ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման փոխհրամանատարն արձագանքելով ԱՄՆ նախագահի այն հայտարարությանը, թե գեներալ Սուելյմանիի սպանությունից հետո տարածաշրջանն ավելի ապահով է դարձել ամերիկյան ուժերի համար, ասել է. «Եթե իսկապես այդպես է, ինչո՞ւ եք փախչում տարածաշրջանից»:
Գեներալ Սեյեդ Մոհամմադ Հեջազին, ուրբաթ օրը Թեհրանում կայացած՝ արտասահմանում գտնվող մոջահեդների հինգերորդ միջազգային գագաթնաժողովում հայտարարել է, որ ամբողջ աշխարհում ամերիկյան ուժերը խուճապի մեջ են :
Գեներալ Հեջազին հավելել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է արագ փախնել Աֆղանստանից, և որ տարածաշրջանը լքելու այս մմիջոցի պատճառը վախն է, քանի որ տարածաշրջանը նրանց համար համար դարձել է անապահով:
Հեղափոխական գվարդիայի Ղոդս ստորաբաժանման փոխհրամանատարը հայտարարել է, որ այսօր ԱՄՆ-ն մենակ է և ավելի մեկուսացված, քան երբևէ: Նա հավելել է, որ դիմադրությունը շարունակվելու է և փորձը ցույց է տվել, որ դիմադրության առանցքը միշտ առաջ է գնում, իսկ թշնամին խայտառակվելով նահանջում:
Գագաթնաժողովի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Նիգերիայի, Եմենի, Պաղեստինի, Լիբանանի և Բահրեյնի ներկայացուցիչներին, որոնք կրում են տարածաշրջանում համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի դրոշը: