Հրադադարի ռեժիմը շարունակելու համար, Բաքուն և Երևանը պետք է վերադառնան բանակցային սեղանին
https://parstoday.ir/hy/news/iran-i127057-Հրադադարի_ռեժիմը_շարունակելու_համար_Բաքուն_և_Երևանը_պետք_է_վերադառնան_բանակցային_սեղանին
Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը շարունակելու համար, Բաքուն և Երևանը պետք է վերադառնան բանակցային սեղանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2020 05:43 Asia/Tehran
  • Հրադադարի ռեժիմը շարունակելու համար, Բաքուն և Երևանը պետք է վերադառնան  բանակցային սեղանին

Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը շարունակելու համար, Բաքուն և Երևանը պետք է վերադառնան բանակցային սեղանին:

Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Մեհդի Ֆարշադանը կիրակի օրը Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն  հայտնելով  Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կամապցությամբ, նշել է, որ կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանին՝ խնդիրը լուծելու համար:

Ֆարշադանը նշել է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները բարեկամական են և հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Նրա ոխսքերով. «Երկու երկրների ժողովրդի միջև կան խորը և երկարատև կապեր, որոնք ճանապարհ են բացում երկու երկրների միջև տնտեսական և սոցիալական հարաբերությունների զարգացման և առկա հնարավորությունների օգտագործման համար»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Երևանի ու Բաքվի միջև հաստատված մարդասիրական զինադադարին,  Թեհրանում ՀՀ դեսպանն ասել է. «Հայաստանը ողջունում է չեզոք երկրների քայլերն ուղղված դրա լուծմանը»: