ԻՀՊԿ խոսնակ․ ԱՄՆ-ն Պարսից ծոցում նույնիսկ մեկ ռազմանավ չունի
ԻՀՊԿ խոսնակ, գեներալ Մոհեբին հայտարարել է, որ Իրանին պարտադրված երրորդ պատերազմից առաջ ԱՄՆ-ը տարածաշրջանում ուներ 30-40 ռազմանավ, մինչդեռ այժմ Պարսից ծոցում անգամ մեկ ամերիկյան ռազմանավ չկա։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Մոհեբին նշել է․ Իրանին պարտադրված երրորդ պատերազմից առաջ ԱՄՆ-ը տարածաշրջանում ուներ 30-40 ռազմանավ, մինչդեռ այժմ Պարսից ծոցում անգամ մեկ ամերիկյան ռազմանավ չկա։
Նրա խոսքով՝ Իրանի դեմ սպառնալիքի կրկնության դեպքում թիրախում կհայտնվեն հարյուր հազարավոր մղոնների էներգակիրների փոխադրման խողովակաշարեր, հազարավոր էլեկտրակայաններ, ամերիկյան և ոչ ամերիկյան բոլոր համակարգերը, ինչպես նաև համացանցին միացված համաշխարհային ենթակառուցվածքները։
ԻՀՊԿ-ի խոսնակի խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմական դոկտրինը հիմնված է միաժամանակ մի քանի ճակատներում պատերազմելու սկզբունքի վրա։ Նրա գնահատմամբ՝ ամերիկյան սպառազինության կրճատումն ինչպես Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում, այնպես էլ Ռուսաստանի ու Չինաստանի դեմ ուղղություններում և այն ճակատներում, որոնք ԱՄՆ-ը համարում է սպառնալիք, լուրջ վտանգ է ներկայացնում Վաշինգտոնի համար։