Զարիֆ. Ուկրաինական ինքնաթիռի կործանման շուրջ բանակցությունները կարդյունավորվեն համագործակցության և փոխգործակցության միջոցով
Ուկրաինայի փոխարտգործնախարարը,ուկրաինական ինքնաթիռի կործանման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի շրջանակներում, Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Ենինի հետ հանդիպման ժամանակ վերահաստատելով իր ափսոսանքը ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ, դրական է գնահատել միջադեպի շուրջ երկու երկրների բանակցությունների առաջին փուլը: Նա հույս է հայտնել, որ այս բանակցություններում երկու կողմերի համագործակցության և փոխգործակցության արդյուքնում, հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքների:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ բանակությունների ընթացքը:
2020թ հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում կործանվել էր Ուկրաինական ավիաուղիներ ընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել էին ինքնաթիռի 167 ուղևորները և անձնակազմի ինը անդամները: