Իրանի «զենքի ռազմավարությունը» պաշտպանական է
ԻԻՀ կառավարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի «զենքի ռազմավարությունը» պաշտպանական է:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Ալի Ռաբիին նշել է, որ Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը հիմնված էր Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վրա և հավելել, որ Իրանը վերջին հարյուրամյակների ընթացքում ոչ մի պատերազմ չի սկսել, և որ Իրանի «զենքի ռազմավարությունը» պաշտպանական է:
Իրանի կառավարության խոսնակը հավելել է, որ միջազգային հանրությունն ի վերջո ճանաչեց Իրանի օրինականությունը և վերջ տվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սնուցվող կեղծ իրանաֆոբիային:
Ռաբիին ասել է, որ միջազգային հանրությունը չհետևեց Դոնալդ Թրամփին, և որ Իրանի զենքի էմբարգոն, որն ի սկզբանե անօրինական էր, չեղարկվեց:
Իրանի կառավարության խոսնակը նաև նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանը զենքի պահեստի վերածելն ու ամերիկյան զենք արտադրող ընկերությունների համար եկամուտ ապահովելն է, և որ նրանց շահերը միշտ էլ գերադասելի են եղել մարդկային կյանքից: