Խաթիբզադե. «Ֆրանսիայի իշխանություններն աջակցելով իսլամական սրբություններին ուղղված անարգանքին, ատելություն են սերմանում»
https://parstoday.ir/hy/news/iran-i127324-Խաթիբզադե._Ֆրանսիայի_իշխանություններն_աջակցելով_իսլամական_սրբություններին_ուղղված_անարգանքին_ատելություն_են_սերմանում
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իսլամի մեծ մարգարեին ուղղված անարգանքի կապակցությամբ Ֆրանսիայի իշխանությունների դիրքորոշումն արդարացում չունի և ատելության տարածման պատճառ է դառնում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2020 13:42 Asia/Tehran
  • Խաթիբզադե. «Ֆրանսիայի իշխանություններն աջակցելով իսլամական սրբություններին ուղղված անարգանքին, ատելություն են սերմանում»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իսլամի մեծ մարգարեին ուղղված անարգանքի կապակցությամբ Ֆրանսիայի իշխանությունների դիրքորոշումն արդարացում չունի և ատելության տարածման պատճառ է դառնում»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  վերջերս անամոթաբար հայտարարեց, որ Ֆրանսիան կշարունակի  վիրավորական ծաղրանկաներ տպագրել:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շաբաթ օրն անդրադառնալով  Ֆրանսիայում իսլամի մեծ մարգարեի դեմ անարգալից քայլերի շարունակվելուն և որոշ պաշտոնյաների ոկղմից դրանք պաշտպանող հայտարարություններ հնչեցնելուն, ասել է.«Իսլամական արժեքներն ու մուսուլմանների հավատալիքներն անարգելն անընդունելի է և դատապարտելի»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է.«Անկասկած Ֆրանսիայի իշխանությունների անհիմն դիրքորոշումը պատշաճ և խոհեմ պատասխան չէ այս ծայրահեղականությանը և բռնությանը, և  առավել քան երբևէ ատելություն է առաջացնում»: