Բաքվում Իրանի դեսպանն Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետի և արտաքին գործերի փոխնախարարի հետ: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը:
Ըստ Ֆարս լրատվական գործակալության հաղորդման, Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիի, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումները: Կողմերը մտքեր են փոխանակել նաև հակամարտության՝ Իրանի հետ սահմանակից տարածքներում տիրող իրավիճակի շուրջ:
Մուսավին վերջերս իր թվիթերփյան միկրոբլոգում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գրել էր. «Իրանի արտաքին քաղաքականությունը չի որոշվում Վաշինգտոնում, Լոնդոնում, Պեկինում, Բաքվում, Երևանում, Մոսկվայում կամ Անկարայում: Մեր երկրի ազագային անվտանգության ու շահերի վերաբերյալ որոշումները կայացվում են Թեհրանում, հիմնվելով մեր անկախության և ուժի վրա»