Տեղի է ունեցել Իրանի ռազմացամաքային ուժերի զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i127367-Տեղի_է_ունեցել_Իրանի_ռազմացամաքային_ուժերի_զորավարժությունը
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերի «Վիլայաթ-99» զորավարժությունն անցկացվել է երկրի հյուսիս-արևմտյան սահմանային տարածքներում։Այս մասին հայտնել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2020 13:42 Asia/Tehran
  • Տեղի է ունեցել Իրանի  ռազմացամաքային ուժերի  զորավարժությունը

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերի «Վիլայաթ-99» զորավարժությունն անցկացվել է երկրի հյուսիս-արևմտյան սահմանային տարածքներում։Այս մասին հայտնել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը։

 

«Վիլայաթ-99» զորավարժությունն անց է կացվել ցամաքային զորքերի մարտական պատրաստվածության աստիճանը բարձրացնելու  և հմտությունները բարելավելունպատակով:

Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին, կիրակի օրը ԻԻՀ բանակի «Վիլայաթ-99» զորավարժության շրջանակում հայտարարել է․ «Իրանի բանակի ռազմացամաքային ուժերը, ԶՈՒ գլխավոր հրամանատարի հրամանով, վերածվել են հարձակողկան և արագ արձագանքման ուժի»:

Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի  հրամանատարը նշել է, որ այս ուժերը պատրաստ են հնարավորինս սեղմ ժամկետում  համարժեք պատասխան տալ ցանկացած ագրեսիայի։