Բիժան Նամդար Զանգանեի անունը ներառվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում
https://parstoday.ir/hy/news/iran-i127436-Բիժան_Նամդար_Զանգանեի_անունը_ներառվել_է_ԱՄՆ_ի_պատժամիջոցների_ցուցակում
ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտն Իրանի նավթի նախարարին անունը ներառել է հակաիրանական պատժամիջոցների ցուցակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2020 05:39 Asia/Tehran
  • Բիժան Նամդար Զանգանեի անունը ներառվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում

ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտն Իրանի նավթի նախարարին անունը ներառել է հակաիրանական պատժամիջոցների ցուցակում:

Դեպարտամենտը հայտարարել է, որ  Իրանի նավթի նախարարության, դրան հարակից կազմակերպությունների և նախարար Բիժան Նամդար Զանգաների անունները ներառվել են պատժամիջոցների ցուցակում:  ԱՄՆ-ի վարչակազմը պատժամիջոցը վերածել է  նախընտրական քարոզչության գործիքի:

ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի պաշտոնական կայքը հայտարարել է, որ Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների շարքում ավելացրել է Նավթի նախարարությաբն, Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) և Իրանի ազգային նավթային փոխադրումների ընկերության անունները:

Ցուցակում ներառվել են նաև  Իրանի նավթի նախարարության հետ փոխկապակցված մի քանի կազմակերպությունների և անհատների անուններ, ովքեր մասնակցել են Վենեսուելային բենզինի վաճառքի գործարքին:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մենուչիը հայտարարել է, որ Իրանը նավթային եկամուտներն օգտագործում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ֆինանսավորելու համար: