Իրանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/iran-i127446-Իրանում_Ֆրանսիայի_գործերի_ժամանակավոր_հավատարմատարը_կանչվել_է_ԱԳՆ
Ի նշան բողոքի ֆրանսիացի պաշտոնյաների կողմից Մոհամմադ մարգարեի վիրավորական ծաղրանկարների հրապարակմանը աջակցելուն, Թեհրանում Ֆրանսիայի դեսպանի բացակայության պատճառով, ԱԳՆ է կանչվել Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆլորենտ Իդալոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2020 07:29 Asia/Tehran
  • Իրանում  Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Ի նշան բողոքի ֆրանսիացի պաշտոնյաների կողմից Մոհամմադ մարգարեի վիրավորական ծաղրանկարների հրապարակմանը աջակցելուն, Թեհրանում Ֆրանսիայի դեսպանի բացակայության պատճառով, ԱԳՆ է կանչվել Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆլորենտ Իդալոն:

Դատապարտելով Ֆրանսիայի իշխանությունների անընդունելի քայլերը որոնք վիրավորել են Եվրոպայում և աշխարհում միլիոնավոր մուսուլմանների զգացմունքները Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի գլխավոր տնօրենի տեղակալը շեշտել է, որ իսլամի մարգարեի հասցեին և  իսլամի մաքուր արժեքների դեմ ուղղված ցանկացած վիրավորանք, դատապարտելի է::

 Իրանցի դիվանագետը հավելել է, որ   իսլամաֆոբիայի տարածումը, մարդկային հասարակությունների միջև շփմանը, կարեկցանքին և խաղաղ գոյակցությանը ծառայող խոսքի ազատության անվան տակ ատելություն տարածելը, ցավալի է:

Վերջերս, ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագիրը հրապարակել էր իսլամի մարգարեի վիրավորական ծաղրանկարները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դիվանագիտական և ժողովրդավարության սկզբունքներից հեռու հայտարարությամբ, նշել է, որ Ֆրանսիան կշարունակի տպագրել այդ ծաղրանկարները: