ԱՄՆ-ի հակաիրանական քայլերը շարունակվում են. Արգելափակվել է 27 իրանական կայք
Շարունակելով հակաիրանական քայլերը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու փորձեր կատարելու մեղադրանքով, այդ երկրի արդարադատության նախարարությունը հրահանգել է արգելափակել 27 իրանական կայք:
Հինգշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի ՀԴԲ-ն հայտարարել է.«Իրանի հետ կապված ինտերնետային 27 տիրույթներ օգտագործվում էին ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտելով»:
Կայքերից 4-ը լրատվական են և արգելափակվեն են ԻՀՊԿ-ի հետ կապված լինելու և ամերիկացիների վրա ազդելու փորձեր կատարելու մեղադրանքով:
Հոկտեմբերի ամսին նույնպես ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ արգելափակել է իրանական 92 կայքեր:
ԻՀՊԿ-ն առանցքային դերակատարություն ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկիչների և Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում: