Իրանի արտգործնախարարը ժամանել է Կուբա
https://parstoday.ir/hy/news/iran-i127917-Իրանի_արտգործնախարարը_ժամանել_է_Կուբա
ԻԻՀ ԱԳ նախարարն ուրբաթ ժամանել է Կուբայի մայրաքաղաք Հավանա ՝ հանդիպելու այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 06, 2020 08:33 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Կուբա

ԻԻՀ ԱԳ նախարարն ուրբաթ ժամանել է Կուբայի մայրաքաղաք Հավանա ՝ հանդիպելու այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, Կուբայի իր գործընկերոջ հետ հանդիպելուց բացի, հանդիպելու է այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցության զարգացումը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Իրանի արտաքին գործերի նախարարը, Լատինական Ամերիկայի երեք երկրներ Կուբա, Բոլիվիա և Վենեսուելա տարածաշրջանային այցի շրջանակներում, չորեշքաբթի օրը  ժամանել էր Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս:

Վենեսուելայում Զարիֆը հանդիպել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի, փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի, արտգործնախարար Խորխե Արրեասայի և մի շարք  այլ նախարարների հետ `քննարկելու երկկողմ հարաբերությունների ընդլայնման հետ կապված հարցեր: