Ղարիբաբադի. ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցը վերաբերում է Իրանի հետ համագործակցության շարունակությանը
Անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի կողմից ՀԳՀԾ-ի շրջանակներում իրականացվող ստուգումների վերաբերյալ նոր զեկույցի հրապարակմանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանը և մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ զեկույցը վերաբերում է Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը:
«Այս զեկույցի համաձայն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) շարունակում է ստուգումները և մոնիտորինգը` կապված Իրանի պարտավորությունների հետ », - չորեքշաբթի երեկոյան հայտարարել է Քազեմ Ղարիբաբադին:
Նա հավելել է, որ, ըստ զեկույցի, Իրանը բացի ծանր ջուր արտադրելուց և պահեստավորելուց, արտահանել է ավելի քան 2.2 տոննա ծանր ջուր, ևս 1,3 տոննա սպառել իր հետազոտական և զարգացման գործունեության համար:
Ղարիբաբադին նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գխավոր տնօրենի նոր զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Նաթանզի հետազոտական ցենտրիֆուգները ստորգետնյա տարածքներ տեղափոխելու Իրանի վերջերս կայացրած որոշմանը, և շեշտել է, որ Իրանը կքննարկի այդ առումով ներկայացվելիք անվտանգության պահանջները: