Ղալիբաֆ.«Բայդենը պետք է առանց նախապայմանի հատուցում վճարի Իրանի ժողովրդին»
https://parstoday.ir/hy/news/iran-i128337-Ղալիբաֆ._Բայդենը_պետք_է_առանց_նախապայմանի_հատուցում_վճարի_Իրանի_ժողովրդին
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«ԱՄՆ-ի ընտրությունների հետ կապված զարգացումները, կոտրելով այդ երկրի հեգեմոնիան, արագացրել են ԱՄՆ-ի անկումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2020 08:26 Asia/Tehran
  • Ղալիբաֆ.«Բայդենը պետք է առանց նախապայմանի հատուցում վճարի Իրանի ժողովրդին»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«ԱՄՆ-ի ընտրությունների հետ կապված զարգացումները, կոտրելով այդ երկրի հեգեմոնիան, արագացրել են ԱՄՆ-ի անկումը»:

Կիրակի օրը, անդրադառնալով ԱՄՆ-ի հետընտրական զարգացումներին, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆն ասել է. «Աշխարհին պարզ դարձան ԱՄՆ-ի կառուցվածքային, սոցիալական, քաղաքական ու տնտեսական խնդիրները և այսօրվա իրական պատկերը վկայում է ԱՄՆ-ի անկման մոտալուտ լինելու մասին»:

Ղալիբաֆը նշել է, որ Իրանի համար կարևոր են միայն Ջո Բայդենի կառավարության գործնական քայլերը, և գործնականում պետք է տեսնել աշխարհի հետ նավթի վաճառքի, բանկային գործողությունների և իրանական ընկերությունների առևտրական գործընթացի կարգավորումը:

Նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի բազում զեկույցների համաձայն, ԻԻՀ կատարել է իր բոլոր պարտավորությունները, Ղալիբաֆն ասել է.«Եթե Բայդենն իրոք կողմ է ՀԳՀԾ-ին, պետք է առանց նախապայմանի իրագործի բոլոր հանձնառությունները և հատուցում վճարի Իրանի ժողովրդին՝ երկար տարիներ իր հանձնառությունների չկատարման հետևանքով  պատճառված վնասի դիմաց»:

Նշելով, որ Իրանը ԱՄՆ-ում տիրող նեխած համակարգին է համարում այդ երկրում սխալ որոշումների կայացման գլխավոր մեղավորը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ նահատակներ  գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի արյան համար որպես հատուցում տարածաշրջանից պիտի հեռացվեն ամերիկացի զորայիններըլ