Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Իրաքի պաշտպանության նախարարին
Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Իրաքի պաշտպանության նախարարին:
Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Թեհրան այցելած Իրաքի պաշտպանության նախարար Ջոմե Էնադ Սադունը հանդիպում է ունեցել Իրանի ԶՈՒ ԳՇ պետ՝ բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Իրանի և Իրաքի միջև պաշտպանական և ռազմական կապերն ընդլայնելու հարցը: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում հակաահաբեկչական գործողությունները, տարածաշրջանում անվտանգության հաստատումը, տարածաշրջանում անկայունությունը կանխելու ուղիները և Իրանի Իսլամական Հանրապետության արժեքավոր փորձերից և տեխնոլոգիական հնարավորություններից օգտվելը:
Շաբաթ օրը Թեհրան ժամանած Իրաքի պաշտպանության նախարարը հանդիպում և զրույց է ունեցել Իրանի Պաշտպանության նախարարի հետ: