ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Գեներալ Սոլեյմանիի արյան վրեժը լուծելու ենք նրան սպանողներից
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Մենք Ղոդս ստորաբաժանման հրամանատար նահատակ Ղասեմ Սոլեյմանիի արյան վրեժը լուծելու ենք նրան սպանողներից:
Կիրակի օրը Թեհրանում Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Անադ Սաադունի հետ հանդիպման ժամանակ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հուսեյն Սալամին հայտարարել է, որ վրեժխնդրությունը որևէ կապ չունի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի սպանությունն իրավական ճանապարհով հետաքննելու հետ: Նա հավելել է, որ, գեներալ Սոլեյմանին և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը կարևոր դերակատարություն են ունեցել տարածաշրջանում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և ամերիկյան-սիոնիստական սադրանքների տապալման գործում:
Հուսեյն Սալամին ընդգծել է Իրաքից ամերիկյանզ որուժի դուսրբերման անհրաժեշտությունը, հավելելով, որ Իրանը ցանկանում է Իրաքը տեսնել ազատ, անկախ, միավորված, անվտանգ և հզոր երկիր:
Հանդիպման ընթացքում Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Անադ Սաադունը նշել է, որ Իրանը կենսական նշանակություն ունեցող օգնություն է ցուցաբերել Իրաքին՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: