Միրյուսեֆի. «Իրանը ցանկացած արկածախնդրության պատասխանելու կարողություն ունի»
https://parstoday.ir/hy/news/iran-i128460-Միրյուսեֆի._Իրանը_ցանկացած_արկածախնդրության_պատասխանելու_կարողություն_ունի
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության խոսնակը նշել է, որ Իրանի իսլամական հանրապետությունն ունի ռազմական մեծ կարողություն ցանկացած արկածախնդրությանը պատասխանելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2020 15:02 Asia/Tehran
  • Միրյուսեֆի. «Իրանը ցանկացած արկածախնդրության պատասխանելու կարողություն ունի»

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության խոսնակը նշել է, որ Իրանի իսլամական հանրապետությունն ունի ռազմական մեծ կարողություն ցանկացած արկածախնդրությանը պատասխանելու համար:

Երեքշաբթի օրն արձագանքելով Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու Դոնալդ Թրամփի կառավարության հայտարարությանը, Ալիռեզա Միր Յուսեֆին հավելել է.«Իրանի միջուկային ծրագիրը նախատեսված են միայն խաղաղ նպատակների և քաղաքացիական օգտագործման համար»:

Պատասխանելով NBC News-ին, Միրյուսեֆին հստակեցրել է. «ՀԳՀԾ-ից Թրամփի դուրս գալը և ԱՄՆ-ի կառավարության բռնի պատժամիջոցները չեն փոխել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, ինչը բազմիցս հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցներում:

Նյու Յորք Թայմզ թերթը երկուշաբթի երեկոյան հաղորդել է, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Ազգային անվտանգության պաշտոնատարների հետ համատեղ նիստում խոսել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու մասին, որին դեմ են արտահայտվել պաշտոնյաները: