Թեհրան–Երևան ուղիղ չվերթները շարունակում են իրականացվել
Չնայած Իրանի համար տարածաշրջանային չվերթների ոլորտում ստեղծված սահմանափակումներին՝ Թեհրան–Երևան ուղիղ չվերթները շարունակում են իրականացվել և Հայաստանի հետ Իրանի օդային և ցամաքային կապը մեծացրել է Հայաստանի նշանակությունը՝ որպես այլընտրանքային երթուղիներից մեկի։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը միջազգային չվերթների միջոցով միացված է տարածաշրջանի օդային հաղորդակցության ցանցին, իսկ մյուս կողմից՝ Նորդուզ–Ագարակ սահմանային անցակետը Իրանը կապում է Հայաստանի ճանապարհային ցանցին։ Օդային հաղորդակցության սահմանափակումների ավելացման դեպքում այս երթուղին կարող է ավելի մեծ պահանջարկ ունենալ։
Վերջին օրերին հրապարակված հաղորդագրությունները նույնպես վկայում են Իրանից դեպի Թուրքիա և Հայաստան ցամաքային երթևեկության աճի մասին։ Այս միտումը տարածաշրջանային սահմանափակումների պայմաններում առավել է ընդգծում այս երկու ուղղությունների տրանսպորտային և սահմանային հնարավորությունների կարևորությունը։