Օվկիանոսային նավը կհամալրի ԻՀՊԿ-ի ծովուժի շարքերը
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանարարի ու ռազմաքաղաքական ոլորտների մի շարք բարձրաստիճան պաշտոնատարների մասնացությամբ, Իրանի Բանդարաբաս նավահանգստում անցկացվել է նահատակ Ռոդաքիի անվան օվկիանոսային նավով ԻՀՊԿ-ի ծովուժի շարքերի համալրելու արարողությունը:
Այս օվկիանոսային նավը բազմաֆունկցիոնալ հեռահար ծանր տեսակի նավ է, և ունի տարբեր տեսակի ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ, հրթիռային և ՀՕՊ համակարգեր կրելու հնարավորություն:
150 մետր երկարությամբ, 22 մետր լայնությամբ և 400 տոննա կշռող այս նավն ունի եռաչափ ռադար, ցամաք-ցամաք, ցամաք-օդ հրթիռներ, հեռահաղորդակցության գերարդիական համընդ համակարգեր, ինչու չէ նաև հրթիռային համակարգեր: Միևնույն ժամանկ այն կարող է կրել ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ և ռազմական գործողությունների համար նախատեսված նավակներ: Հատկանշական է, որ օվկիանոսային նավն ամբողջությամբ նախագծվել ու արտադրվել է իրանցի հավատացյալ, հեղափոխական ու մասնագետ երիտասարդների ջանքերի շնորհիվ:
Այս արարողությունցի հետո, այսօրվանից մեկնարկել է հեռավոր ջրատարածքներում ԻՀՊԿ-ի ծովուժի առաքելությունը: