Խաթիբզադե. Ջո Բայդենի թիմի հետ Արաղչիի կապի մասին լուրը կեղծ է
https://parstoday.ir/hy/news/iran-i128614-Խաթիբզադե._Ջո_Բայդենի_թիմի_հետ_Արաղչիի_կապի_մասին_լուրը_կեղծ_է
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը Ջո Բայդենի թիմի հետ Էրաղչիի կապի մասին լուրը համարել է կեղծ, ասելով.«Դեղին մամուլի մակարդակի լուրերը որոշ լրատվամիջոցներում դարձել են սովորական, հատկապես այս օրերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2020 14:56 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Ջո Բայդենի թիմի հետ Արաղչիի կապի մասին լուրը կեղծ է

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը Ջո Բայդենի թիմի հետ Էրաղչիի կապի մասին լուրը համարել է կեղծ, ասելով.«Դեղին մամուլի մակարդակի լուրերը որոշ լրատվամիջոցներում դարձել են սովորական, հատկապես այս օրերին»:

Ուրբաթ օրը, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի թիմի հետ Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի տեղակալի կապի մասին  New York Times-ի տարածած լուրը  կեղծ է:

Հղում անելով դիվանագիտական աղբյուրներին New York Times-ը գրել էր, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո, Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին փորձել է միջնորդների օգնությամբ ԱՄՆ-ի նոր նախագահին փոխանցել, որ նախքան ցանկացած բանակցության մեկնարկ Վաշինգտոնը առանց նախապայմանների պետք է վերադառնա ՀԳՀԾ: