Խաթիբզադե. Ջո Բայդենի թիմի հետ Արաղչիի կապի մասին լուրը կեղծ է
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը Ջո Բայդենի թիմի հետ Էրաղչիի կապի մասին լուրը համարել է կեղծ, ասելով.«Դեղին մամուլի մակարդակի լուրերը որոշ լրատվամիջոցներում դարձել են սովորական, հատկապես այս օրերին»:
Ուրբաթ օրը, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի թիմի հետ Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի տեղակալի կապի մասին New York Times-ի տարածած լուրը կեղծ է:
Հղում անելով դիվանագիտական աղբյուրներին New York Times-ը գրել էր, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո, Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին փորձել է միջնորդների օգնությամբ ԱՄՆ-ի նոր նախագահին փոխանցել, որ նախքան ցանկացած բանակցության մեկնարկ Վաշինգտոնը առանց նախապայմանների պետք է վերադառնա ՀԳՀԾ: