Զարիֆ. Աֆղանստանից օտարերկրյա ուժերի դուրսբերումը կայուն խաղաղությանն ուղղված քայլ է
https://parstoday.ir/hy/news/iran-i128795-Զարիֆ._Աֆղանստանից_օտարերկրյա_ուժերի_դուրսբերումը_կայուն_խաղաղությանն_ուղղված_քայլ_է
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Աֆղանստանից օտարերկրյա ուժերի պատասխանատու դուրսբերումը, ինչպես նաև նրանց պարտականությունների սահուն և արդյունավետ փոխանցումը Աֆղանստանի անվտանգության ուժերին, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ քայլ կլինի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2020 14:55 Asia/Tehran
  • Զարիֆ. Աֆղանստանից օտարերկրյա ուժերի դուրսբերումը կայուն խաղաղությանն ուղղված քայլ է

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Աֆղանստանից օտարերկրյա ուժերի պատասխանատու դուրսբերումը, ինչպես նաև նրանց պարտականությունների սահուն և արդյունավետ փոխանցումը Աֆղանստանի անվտանգության ուժերին, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ քայլ կլինի»:

 «Աֆղանստան -2020» վիրտուալ համաժողովում ,նշելով ,որ Բոննի խորհրդաժողովից 20 տարի անց  խոսել Աֆղանստանի պատերազմի մասին, նշանակում է մեծ ողբերգություն, Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է.«Ավելի քան 40 տարի Աֆղանստանի ժողովրդին հիմնականում արտերկրից պարտադրվել է պատերազմ ու արյունահեղություն»:

Նշելով,որ խաղաղության հաստատման համար ռազմական մոտեցումը ձախողվել է և օտարերկրյա ուժերի ներկայությունն այս երկրում դարձել է հին թնջուկ, Զարիֆը հավելել է.«Իրանը մշտապես աջակցել է աֆղանցիների միջև երկխոսությանը և պատրաստ է եղել համագործակցել այս բնագավառում»: