Իրանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
https://parstoday.ir/hy/news/iran-i128948-Իրանը_նամակ_է_հղել_ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհրդին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված Իրանի նամակումա սված է. «Կան լուրջ նշաններ՝ Իրանի միջուկային գիտնականի սպանության մեջ Սիոնիստական ​​ռեժիմի մասնակցության վերաբերյալ»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 28, 2020 05:31 Asia/Tehran

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված Իրանի նամակումա սված է. «Կան լուրջ նշաններ՝ Իրանի միջուկային գիտնականի սպանության մեջ Սիոնիստական ​​ռեժիմի մասնակցության վերաբերյալ»:

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին, ուրբաթ օրն ԱԽ-ին ուղղված նամակում նշել է. «Սիոնիստական ​​ռեժիմը պատասխանատու է իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի  սպանության համար»: ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի անխոհեմ գործողությունների կապակցությամբ, հատկապես Դոնալդ Թրամփի նախագահության վերջին օրերի ընթացքում:

Թախթռավանչին իրանցի միջուկային գիտնականի սպանությունը համարել է միջազգային իրավունքի խախտում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանը ոչնչացնելու ծրագիր: Նա Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կոչ է արել դատապարտել այդ քայլը:

Ուրբաթ օրը,  Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, սպանվել է  Իրանի ԶՈՒ պաշտպանության և  աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն: