Իրանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված Իրանի նամակումա սված է. «Կան լուրջ նշաններ՝ Իրանի միջուկային գիտնականի սպանության մեջ Սիոնիստական ռեժիմի մասնակցության վերաբերյալ»:
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին, ուրբաթ օրն ԱԽ-ին ուղղված նամակում նշել է. «Սիոնիստական ռեժիմը պատասխանատու է իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար»: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի անխոհեմ գործողությունների կապակցությամբ, հատկապես Դոնալդ Թրամփի նախագահության վերջին օրերի ընթացքում:
Թախթռավանչին իրանցի միջուկային գիտնականի սպանությունը համարել է միջազգային իրավունքի խախտում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանը ոչնչացնելու ծրագիր: Նա Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կոչ է արել դատապարտել այդ քայլը:
Ուրբաթ օրը, Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, սպանվել է Իրանի ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն: