Զարիֆ. Միջազգային հանրությունը պետք է վերջ տա իր խայտառակ երկակի ստանդարտներին
https://parstoday.ir/hy/news/iran-i128949-Զարիֆ._Միջազգային_հանրությունը_պետք_է_վերջ_տա_իր_խայտառակ_երկակի_ստանդարտներին
Անդրադառնալով ահաբեկիչների կողմից իրանցի ականավոր գիտնականի սպանությանն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է. «Այս վախկոտ գործողությունը, որում Իսրայելի դերակատարության վերաբերյալ առկա են լուրջ ապացույցներ, վկայում է թշնամու ռազմատենչության մասին, որը բխում է դրա հեղինակների անճարությունից»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 28, 2020 05:48 Asia/Tehran

Անդրադառնալով ահաբեկիչների կողմից իրանցի ականավոր գիտնականի սպանությանն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է. «Այս վախկոտ գործողությունը, որում Իսրայելի դերակատարության վերաբերյալ առկա են լուրջ ապացույցներ, վկայում է թշնամու ռազմատենչության մասին, որը բխում է դրա հեղինակների անճարությունից»:

«Իրանը միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը կոչ է անում վերջ տալ ամոթալի երկակի ստանդարտների կիրառմանը և դատապարտել այդ ահաբեկչական գործողությունը», - ասել է Զարիֆը:

Ավելի վաղ, Իրանի արտգործնախարարը մի հաղորդագրությամբ դատապարտել էր ահաբեկիչների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ՊՆ հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը և այդ կապակցությամբ ցավակցություն էր հայտնել Իրանի ժողովրդին:

Միևնույն ժամանակ,  պաշտպանական արդյունաբերության և զինված ուժերի աջակցության ոլորտում Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը Թվիթերի իր օգտահաշվում գրչել է. «Իրենց խաղամոլ դաշնակցի քաղաքական կյանքի վերջին օրերին, սիոնիստները փորձում են մեծացնել ճնշումն Իրանի վրա՝ լայնամասշտաբ պատերազմ սկսելու նպատակով»:

«Գիտնականին սպանողներին մեր պատասխանը կայծակի նման կլինի և նրանք  կզղջան իրենց քայլի համար», - ասել է բրիգադային գեներալ Դեհղանը: