Իրանի ԱԳՆ խոսնակ. Տարածաշրջանի անվտանգության ապահովման համար ԱՄՆ-ի զինվորների կարիքը չկա
https://parstoday.ir/hy/news/iran-i128974-Իրանի_ԱԳՆ_խոսնակ._Տարածաշրջանի_անվտանգության_ապահովման_համար_ԱՄՆ_ի_զինվորների_կարիքը_չկա
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ԱՄՆ-ի զինվորների կարիքը չունի անվտանգության ապահովման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2020 12:54 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Տարածաշրջանի անվտանգության ապահովման համար ԱՄՆ-ի զինվորների կարիքը չկա

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ԱՄՆ-ի զինվորների կարիքը չունի անվտանգության ապահովման համար:

«Արիանա Աֆղանստան» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Սաիդ Խաթիբզադեն  հավելել է. «ԱՄՆ-ի ռազմական ներխուժումը Աֆղանստան բացահայտ և ապօրինի ագրեսիա էր, և այն, ինչ այսօր նկատվում է այս երկրում և տարածաշրջանում, ԱՄՆ-ի ռազմական ներխուժման չարաբաստիկ ժառանգությունն է»:

Խաթիբզադեն հավելել է. «ԱՄՆ-ի ներկայությունը  տարածաշրջանում  բարի մտադրություններով և նպատակներով չի եղել, իսկ  Աֆղանստանի ժողովուրդն ու կառավարությունն  ունեն իրենց երկիրը կառավարելու կարողություն»: