Իրանի ԱԳՆ խոսնակ. Տարածաշրջանի անվտանգության ապահովման համար ԱՄՆ-ի զինվորների կարիքը չկա
Նոյեմբեր 28, 2020 12:54 Asia/Tehran
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ԱՄՆ-ի զինվորների կարիքը չունի անվտանգության ապահովման համար:
«Արիանա Աֆղանստան» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Սաիդ Խաթիբզադեն հավելել է. «ԱՄՆ-ի ռազմական ներխուժումը Աֆղանստան բացահայտ և ապօրինի ագրեսիա էր, և այն, ինչ այսօր նկատվում է այս երկրում և տարածաշրջանում, ԱՄՆ-ի ռազմական ներխուժման չարաբաստիկ ժառանգությունն է»:
Խաթիբզադեն հավելել է. «ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում բարի մտադրություններով և նպատակներով չի եղել, իսկ Աֆղանստանի ժողովուրդն ու կառավարությունն ունեն իրենց երկիրը կառավարելու կարողություն»:
Պիտակ