Ղարիբաբադի. Մենք իրավական ճանապարհով կպարզենք Գործակալության գաղտնի զեկույցի արտահոսքի պատճառները
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն անդրադառնալով արևմտյան լրատվամիջոցներից մեկում Իրանի վերաբերյալ Գործակալության վերջին գաղտնի զեկույցի հրապարակմանը, հայտարարել է. «Մենք իրավական ճանապարհով կպարզենք Գործակալության գաղտնի զեկույցի արտահոսքի պատճառները»:
Քազեմ Ղարիբաբադին, Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև ՀԳՀԾ-ի ու երաշխիքների հետ կապված բոլոր նամակագրություններն իրականացվում են գաղտնի: Նա հավելել է. «Իրանն արդեն 20 տարի, գաղտնի ինֆորմացիայի պահպանման կապակցությամբ իր բողոքները ներկայացնում է գործակալությանը»:
Ղարիբաբադին հավելել է. «Գաղտնի տեղեկատվության ցանկացած հրապարակում նախքան իրավական ընթացակարգի ավարտը, բացառապես Իրանի Իսլամական Հանրապետության իրավասության տակ է, որպես այդ տեղեկատվության կրող և տիրապետող»:
Անցյալ ուրբաթ օրն արևմտյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ ՄԱԳԱՏԷ-ն անդամ երկրներին հայտնել է, որ Իրանը որոշել է ավելի առաջադեմ IR-2M ցենտրիֆուգներ տեղադրել Նաթանզի միջուկային կայանում: