Շամխանի. Աշխարհն առանց Սիոնիստական ռեժիմի ավելի ապահով է լինելու
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ միջազգային հանրությունն ու միջազգային շրջանակները պետք է վճռակամ լինեն արյունարբու սիոնիստների անմարդկային քայլերին դիմադրելու և ավելի խաղաղ ու ապահով աշխարհ ստեղծելու հարցում:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թեհրանում Սիրիայի արտգործնախարար՝ Ֆեյսալ Մեղդադի հետ հանդիպման ժամանակ, կարևորելով Թեհրան-Դամասկոս հարաբերությունների ընդլայնումը, Ալի Շամխանին ասել է.«Սիոնիստական ռեժիմի գոյության իմաստը մարդու իրավունքների դեմ ոտնձգությունն է»:
Նշելով, որ Սիրիայում ներկայությամբ ԱՄՆ-ը ձգտում է թալանել Սիրիայի նավթը, պահպանել Սիոնիստական ռեժիմի անվտանգությունը և տարածաշրջանում ամրապնդել ԻԼԻՊ-ի ներկայությունը, Շամխանին կարևորել է տարածաշրջանում ԱՄՆ-ի չարաբաստիկ ներկայությանը վերջ դնելը:
Հանդիպման ժամանակ, երախտագիտություն հայտնելով Սիոնիստական ռեժիմի ահաբեկչության ու սպառնալիքների դիմաց, ԻԻՀ ցուցաբերած բազմակողմանի աջակցության կապակցությամբ, Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Ալ-Մեղդադն ասել է.«Սիրիայի ժողովուրդն ու կառավարությունը երբեք չեն մոռանա իրանցի գեներալների ու զինվորների, հատկապես նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սխրագործությունն ու զոհողությունը:
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնում Ֆեյսալ Մեղդադն առաջին այցը կատարել է Իրան: