Իրանը և Թուրքիան կարևորել են անվտանգության համատեղ աշխատանքային խմբի ակտիվացումը
Իրանի և Թուրքիայի Ներքին գործերի փոխնախարարներն ընդգծել են Թեհրան-Անկարա անվտանգության համատեղ աշխատանքային խմբի ավելի ակտիվացման անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Թուրքիայի Ներքին գործերի փոխնախարար Մուհթերեմ Ինջեի հետ հեռախոսազրույցում, բարձր գնահատելով այդ երկրի կառավարության դիրքորոշումն Իրանի միջուկային և պաշտպանական ոլորտների ականավոր գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը դատարպարտելու կապակցությամբ, Իրանի ՆԳ նախարարի անվտանգության հարցերով տեղակալ Հոսեյն Զոլֆաղարին ասել է.«Ցավոք այսօր տարածաշրջանում տիրող անապահովության պատճառն ԱՄՆ-ի կառավարությունն ու Սիոնիստական ռեժիմն է»:
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն նահատակվել է նոյեմբերի 27-ին՝ Թեհրանի մատույցներում տեղի ունեցած ահաբեկչության հարձակման հետևանքով:
Նշելով, որ ահաբեկչական գործողություններն Իսլամական հանրապետության կարմիր գծերն են, Հոսեյն Զոլֆաղարին ընդգծել է Իրան-Թուրքիա համատեղ սահմանին հակաահաբեկչական գործողությունների ինտենսիվացման անհրաժեշտությունը: Զոլֆաղարին Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ավելի լուրջ ուշադրություն ցուցաբերել տարածաշրջանում զենքի մաքսանենգության հարցին:
Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար Մուհթերեմ Ինջեն ասել է.«Անվտանգության համատեղ աշխատանքային խմբի ակտիվացումը կնպաստի համատեղ համագործակցության այլ ոլորտներում տեղեկատվության ու փորձի առավել համակարգմանն ու փոխանակմանը»: