Իրանը և Թուրքիան կարևորել են անվտանգության համատեղ աշխատանքային խմբի ակտիվացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i129526-Իրանը_և_Թուրքիան_կարևորել_են_անվտանգության_համատեղ_աշխատանքային_խմբի_ակտիվացումը
Իրանի և Թուրքիայի Ներքին գործերի փոխնախարարներն ընդգծել են Թեհրան-Անկարա անվտանգության համատեղ աշխատանքային խմբի ավելի ակտիվացման անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2020 12:37 Asia/Tehran
  • Իրանը և Թուրքիան կարևորել են անվտանգության համատեղ աշխատանքային խմբի ակտիվացումը

Իրանի և Թուրքիայի Ներքին գործերի փոխնախարարներն ընդգծել են Թեհրան-Անկարա անվտանգության համատեղ աշխատանքային խմբի ավելի ակտիվացման անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Թուրքիայի Ներքին գործերի փոխնախարար Մուհթերեմ Ինջեի հետ  հեռախոսազրույցում, բարձր գնահատելով այդ երկրի կառավարության դիրքորոշումն Իրանի միջուկային և պաշտպանական ոլորտների ականավոր գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը դատարպարտելու  կապակցությամբ, Իրանի ՆԳ նախարարի անվտանգության հարցերով տեղակալ Հոսեյն Զոլֆաղարին ասել է.«Ցավոք այսօր տարածաշրջանում տիրող անապահովության պատճառն ԱՄՆ-ի կառավարությունն ու Սիոնիստական ռեժիմն է»:

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն նահատակվել է նոյեմբերի 27-ին՝ Թեհրանի մատույցներում տեղի ունեցած ահաբեկչության  հարձակման հետևանքով:

Նշելով, որ ահաբեկչական գործողություններն Իսլամական հանրապետության կարմիր գծերն են,  Հոսեյն Զոլֆաղարին ընդգծել է Իրան-Թուրքիա համատեղ սահմանին հակաահաբեկչական գործողությունների ինտենսիվացման անհրաժեշտությունը: Զոլֆաղարին Թուրքիայի կառավարությանը կոչ է արել  ավելի լուրջ  ուշադրություն  ցուցաբերել տարածաշրջանում զենքի մաքսանենգության հարցին: 

Թուրքիայի  ներքին գործերի փոխնախարար Մուհթերեմ  Ինջեն ասել է.«Անվտանգության համատեղ աշխատանքային խմբի ակտիվացումը կնպաստի համատեղ համագործակցության այլ ոլորտներում տեղեկատվության ու փորձի առավել համակարգմանն ու փոխանակմանը»: