Ղալիբաֆի ուղերձը Վենեսուելայի հիմնադիր ժողովի նախագահին
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Վենեսուելայի հիմնադիր ժողովի նախագահին հղած ուղերձում, շնորհավորել է խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:
Կիրակի օրը, Վենեսուելայի հիմնադիր ժողովի նախագահ Դիոսդադո Կաբիոյին հղած ուղերձում, շնորհավորելով խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը կարևորել է ԱՄՆ-ի բռնատիրական քայլերին և պատժամիջոցներին դիմակայելու և անկախությունը պահպանելու ուղղությամբ երկու երկրի ռազմավարական քաղաքականությունը:
Ղալիբաֆը հույս է հայտնել, որ խորհրդարանական նոր շրջանում, օգտվելով երկու երկրի պոտենցիալ հնարավորոթյուններից ու կարողություններից և խորհրդարանական դիվանագիտությամբ առավել քան երբևէ կընդլայնվեն տարբեր ոլորտներում երկու երկրի փոխադարձ համագործակցությունները:
Դեկտեբերի 6-ին, Վենեսուելայում կայացել են խորհրդարանական ընտրություններ և ժողովուրդը երկրի քաղաքական կյանքում ճակատագրական փոփոխության համար մասնակցել է ընտրություններին: