Իրանը դատապարտել է Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները
ԻԻՀ արտգործնախարարը դատապարտել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության դեմ ԱՄՆ-ի սահմանած կամայական պատժամիջոցները:
Երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության, ինչպես նաև այդ երկրի չորս պաշտոնատարների, այդ թվում պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ:
Երեքշաբթի օրը, «առաջնահերթությունը հարևաններն են» հեշթեգով, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը թվիթերում հակադարձել է Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի կամայական քայլին, ասելով.«ԱՄՆ-ը կրկին ի ցույց դրեց միջազգային իրավունքներն անտեսելու և շրջափակման դիմելու իր մոլությունը»:
Զարիֆն ընդգծել է, որ Իրանը խիստ դատապարտում է Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները և կանգնած է Թուրքիայի ժողովրդի ու կառավարության կողքին: