ՀԳՀԾ-ի նիստի այսօրվա օրակարգում պարտավորությունների կատարման գործընթացի ուսումնասիրումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i129753-ՀԳՀԾ_ի_նիստի_այսօրվա_օրակարգում_պարտավորությունների_կատարման_գործընթացի_ուսումնասիրումն_է
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «ՄԱԳԱՏԷ-ի համատեղ հանձնաժողովի այսօրվա նիստը պայմանագրի իրականացման գործընթացն ու բանակցող կողմերի կողմից պարտավորությունների կատարման խոչընդոտները վերանայելու նպատակով անցկացվող հերթական նիստն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2020 07:20 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի նիստի այսօրվա օրակարգում պարտավորությունների կատարման գործընթացի ուսումնասիրումն է

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «ՄԱԳԱՏԷ-ի համատեղ հանձնաժողովի այսօրվա նիստը պայմանագրի իրականացման գործընթացն ու բանակցող կողմերի կողմից պարտավորությունների կատարման խոչընդոտները վերանայելու նպատակով անցկացվող հերթական նիստն է»:

Պատասխանելով համատեղ հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգի վերաբերյալ լրագրողների հարցերին, Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Այս նիստը  համատեղ հանձնաժողովի հերթական հանդիպումներից մեկն է, որն անցկացվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ փոխնախարարների և քաղաքական տնօրենների մակարդակով, պայմանագրի իրականացման գործընթացն ու բանակցող կողմերի կողմից պարտավորությունների կատարման խոչընդոտները վերանայելու նպատակով»:

 Խաթիբզադեն հավելել է. «Հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը,  հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով., ըստ նախապես սահմանված մանակացույցի: Նիստը նախագահելու է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին»: