Զարիֆ. Հակաիրանական պատժամիջոցներն ամենաշատը վնասել են ամերիկյան ընկերություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i129858-Զարիֆ._Հակաիրանական_պատժամիջոցներն_ամենաշատը_վնասել_են_ամերիկյան_ընկերություններին
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտռարարել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները մեծ վնասներ են պատճառել այդ երկրի ընկերություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2020 05:30 Asia/Tehran
  • Զարիֆ. Հակաիրանական պատժամիջոցներն ամենաշատը վնասել են ամերիկյան ընկերություններին

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտռարարել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները մեծ վնասներ են պատճառել այդ երկրի ընկերություններին:

Հինգշաբթի օրը, Թվիթերում արած գրառման մեջ դիմելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, Զարիֆը գրել է. «Ամերիկյան պատժամիջոցներն ամենամեծ վնասը հասցրել են հենց ամերիկյան ընկերություններին»:

Զարիֆը հավելել է. «Ձեր սահմանած պատժամիջոցները փաստացիորեն  սահմանափակումներ են կիրառել իրանական շուկայից դուրս գտնվող ամերիկյան ընկերությունների համար, ներառյա մարդկային և բնական ռեսուրսները»:

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Ձեր առավելագույն ձախողման քաղաքականությունը չեղյալ հայտարարեց Boeing- ի 88 քաղաքացիական ինքնաթիռներ վաճառելու պայմանագիրը, ինչը ոչ միայն իրանցիների կյանքեր է արժեցել, այլև ամերիկյան աշխատատեղերի փակման պատճառ է դարձել»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Washington Examiner- ին տված հարցազրույցում Իրանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ թշնամական և չհիմնավորված  հայտարարություններ է արել: