ՌԴ. Հնարավություն կա ՀԳՀԾ-ն բնականոն հունի վերադարձնելու համար
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը հայտարարել է.«Առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել բնականոն և համաձայնեցված կետերի լիարժեք գործադրման հուն վերադառնաալու համար»:
Վիեննայում անցկացված ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի վերաբերյալ Ռուսաստան 24 հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով տեսակապի ձևաչափով իր մասնակցության խնդրին Միխայիլ Ուլյանովն ասել է. «Այս նիստի ընթացքում նախադրյալներ են ստեղծվել դեկտեմբերի 21-ին ՀԳՀԾ-ի անդամ երկրների նախարարների մակարդակով անցկացվելիք նիստի համար»:
Անդրադառնալով այն հարցին, որ չորեքշաբթի օրվա նիստը դռնփակ է եղել Ուլյանովը հավելել է.«ՀԳՀԾ-ի բոլոր անդամները ներառյալ՝ ՌԴ-ն, Չինաստանը, Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Իրանը, ցանկանում են վերադառնալ բնականոն հուն ու նախքան Թրամփի կառավարության ձևավորմանը համաձայնեցված կետերի լիարժեք գործադրման»:
Ռուս պաշտոնյան ասել է.«Իրանցիները շարունակ պնդել են, որ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նվազեցման քայլերը եղել են պատասխան քայլեր ուղղված եվրոպացիների խոստմնադրժությունների և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի շահերը չապահովվելու դեմ»: