Իրանի ու Աֆղանստանի միջև գործող Գոմշադի սահմանային շուկան կվերաբացվի
Դեկտեմբեր 22, 2020 07:16 Asia/Tehran
Իրանի ու Աֆղանստանի միջև գործող Գոմշադի սահմանային շուկան կվերաբացվի:
Շաֆաղնա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, սահմանային շուկայի աշխատանքը վերսկսվմամբ, նոր փուլ է սկսվելու երկու երկրի տնտեսական համագործակցություններում:
Իրանի Սիսթան և Բելուչեսթան նահանագում գտնվող Գոմշադի սահմանային շուկայի վերաբացմամբ, Աֆղանստանի Ֆերահ նահանգը միանում է Իրանի այդ նահանգին, ինչը նպաստելու է այդ տարածաշրջանի զարգացմանը:
Իրանի հարավ-արևելյան հատվածում գտնվող Սիսթան և Բելուչեսթան նահանգում ներկայումս գործում են Աֆղանստանի ու Պակիստանի հետ համատեղ յոթ սահմանային շուկաներ, որոնք մեծ նշանակություն ունեն հարևան երկրների հետ առևտրափոխանակումներում:
Պիտակ