Դիմադրության ձեռքբերումները նահատակ Սուլեյմանիին սպանելու ԱՄՆ որոշման հիմնական պատճառն էին
Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման գործադիր խորհրդի ղեկավարն ասել է. «Տարբեր ճակատներում դիմադրության հսկայական ձեռքբերումների պատճառով, ԱՄՆ-ն դիմեց Իրանի Ղոդս ուժերի հրամանատար նահատակ Սոլեյմանիի սպանությանը»:
«Ալ-Մանար» ցանցի հաղորդման համաձայն, Սեյիդ Հաշեմ Սաֆի ալ-Դինը նահատակ Սուլեյմանիի ու նրա ընկերների սպանության առաջին տարելիցին ընդառաջ ասել է.«Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ հաղթանակը ձեռք բերվեց ժողովրդական պայքարի, ժողովրդական զորահավաքի և իրաքյան բանակի ջանքերով, բայց այն մարդը, ով առաջինը շտապեց պայքարել ԻԼԻՊ-ի դեմ և ստանձնեց այս մարտի պատասխանատվությունը, Ղասեմ Սուլեյմանին էր»:
Լիբանանի Հեզբոլլահի գործադիր խորհրդի նախագահը նշել է, որ Ղասեմ Սուլեյմանին բոլոր մարտադաշտերի առաջատար հրամանատարներից, ակտիվիստներից և նախագծողներներից մեկն էր, և ոչ ոք չի կարող հերքել այս փաստը:
Գեներալներ Ղասեմ Սուլեյմանին և Աբու Մեհդի ալ Մոհանդեսն իրենց ուղեկցող ութ այլ անձնաց հետ միասին, նահատակվեցին 2020 թ.-ի հունվարի 3-ին՝ ՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ագրեսոր և ահաբեկիչ ուժերի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով: