Իտալիայում կանցկացվի «Գեներալ Սուլեյմանին և մուսուլման ու քրիստոնյա համայնքների պաշտպանությունը» խորագրով վեբինար
https://parstoday.ir/hy/news/iran-i130265-Իտալիայում_կանցկացվի_Գեներալ_Սուլեյմանին_և_մուսուլման_ու_քրիստոնյա_համայնքների_պաշտպանությունը_խորագրով_վեբինար
Հռոմում Իրանի մշակույթի խորհրդականը հայտարարել է «Գեներալ Սուլեյմանին և մուսուլման ու քրիստոնյա համայնքների պաշտպանությունը» խորագրով վեբինարի անցկացման մասին, որին մասնակցելու են իրանցի և իտալացի մտավորականներ:
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Դեկտեմբեր 28, 2020 09:25 Asia/Tehran

Հռոմում Իրանի մշակույթի խորհրդականը հայտարարել է «Գեներալ Սուլեյմանին և մուսուլման ու քրիստոնյա համայնքների պաշտպանությունը» խորագրով վեբինարի անցկացման մասին, որին մասնակցելու են իրանցի և իտալացի մտավորականներ:

Մոհամմադ Թաղի Ամինին  ասել է. «Վեբինարն անցկացվելու է հունվարի 2-ին՝ Իտալիայում Իրանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ՝ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության առաջին տարելիցի կապակցությամբ»:

Իտալիայում Իրանի մշակույթի խորհրդականը հավելել է.  «Հետաքրքրված անձինք վեբինարին կարող են մասնակցել  @csidimoredellasapienza ֆեյսբուքյան էջի միջոցով»:

2020-ի հունվարի 3-ին Իրաքում Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի  ահաբեկիչ ուժերի կողմից իրականացված ավիահարվածի արդյունքում սպանվեցին գեներալ Ղասեմ Սոլեյմանին և նրա ուղեկիցները»: