Իտալիայում կանցկացվի «Գեներալ Սուլեյմանին և մուսուլման ու քրիստոնյա համայնքների պաշտպանությունը» խորագրով վեբինար
Հռոմում Իրանի մշակույթի խորհրդականը հայտարարել է «Գեներալ Սուլեյմանին և մուսուլման ու քրիստոնյա համայնքների պաշտպանությունը» խորագրով վեբինարի անցկացման մասին, որին մասնակցելու են իրանցի և իտալացի մտավորականներ:
Մոհամմադ Թաղի Ամինին ասել է. «Վեբինարն անցկացվելու է հունվարի 2-ին՝ Իտալիայում Իրանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ՝ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության առաջին տարելիցի կապակցությամբ»:
Իտալիայում Իրանի մշակույթի խորհրդականը հավելել է. «Հետաքրքրված անձինք վեբինարին կարող են մասնակցել @csidimoredellasapienza ֆեյսբուքյան էջի միջոցով»:
2020-ի հունվարի 3-ին Իրաքում Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի ահաբեկիչ ուժերի կողմից իրականացված ավիահարվածի արդյունքում սպանվեցին գեներալ Ղասեմ Սոլեյմանին և նրա ուղեկիցները»: