Խատիբզադե. Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի իրանական դիվանագետների դեմ անօրինական գործողությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i131149-Խատիբզադե._Միացյալ_Նահանգները_պետք_է_դադարեցնի_իրանական_դիվանագետների_դեմ_անօրինական_գործողությունները
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարության համաձայն, Թեհրանը Միացյալ Նահանգներին պաշտոնապես նախազգուշացրել է, որ բողոք է ներկայացնելու Միջազգային դատարան, եթե Վաշինգտոնը չդադարեցնի իրանական դիվանագետների նկատմամբ միջազգային կազմակերպություններում իր անօրինական գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2021 06:39 Asia/Tehran
  • Խատիբզադե. Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի իրանական դիվանագետների դեմ անօրինական գործողությունները

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարության համաձայն, Թեհրանը Միացյալ Նահանգներին պաշտոնապես նախազգուշացրել է, որ բողոք է ներկայացնելու Միջազգային դատարան, եթե Վաշինգտոնը չդադարեցնի իրանական դիվանագետների նկատմամբ միջազգային կազմակերպություններում իր անօրինական գործողությունները:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շաբաթ օրը հայտարարել է, որ պաշտոնական նախազգուշական նոտան Շվեյցարիայի դեսպանատան միջոցով ներկայացվել է ԱՄՆ-ին:

Իրանի ԱԳն խոսնակը հավելել է. «ԱՅս նոտայում Իրանն ԱՄՆ-ին հորդորել է դադարեցնել անօրինական գործողությունները իրանցի դիվանագետների դեմ այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը, որոնք հիմնված են Միացյալ Նահանգներում, հակառակ դեպքում, Իրանը կդիմի միջազգային դատարան»:

Նա հավելել է. «ԱՄՆ կառավարությունը երկար ժամանակ հետապնդում է այդ երկրում տեղակայված միջազգային կազմակերպություններում իրանցի դիվանագետներին և նրանց ընտանիքներին, խախտելով միջազգային իրավունքը: ԱՄՆ-ի գործողությունները խոչընդոտում են իրանցի դիվանագետների աշխատանքին»: