Իրանի տարանցիկ գիծը միացնելու է Իրաքին և Սիրիային
https://parstoday.ir/hy/news/iran-i131508-Իրանի_տարանցիկ_գիծը_միացնելու_է_Իրաքին_և_Սիրիային
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը տեղեկացրել է՝ Իրաքի տարածքով տարանցիկ ճանապարհի նախագծի և Իրանի երկաթուղիները Իրաքին ու Սիրիային միացնելու շուրջ բանակցությունների մասին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 22, 2021 12:36 Asia/Tehran
  • Իրանի տարանցիկ գիծը միացնելու է Իրաքին և Սիրիային

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը տեղեկացրել է՝ Իրաքի տարածքով տարանցիկ ճանապարհի նախագծի և Իրանի երկաթուղիները Իրաքին ու Սիրիային միացնելու շուրջ բանակցությունների մասին:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամեդ Էսլամին, հինգշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների նպատակներից մեկը տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնումն ու առևտրային հարաբերությունների զարգացումը կանխելն է՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ոչնչացման միջոցով: Նա հավելել է. «Ընդլայնվում է փոխադրումների ոլորտում Իրանի առանցքայնությամբ Իրան-Իրաք-Սիրիա եռակողմ համագործակցությունը»:

Իրաքում և Սիրիայում իրանական ընկերությունների ներկայության կապակցությամբ, Էսլամին ասել է.«Բանակցություններ են ընթանում այս  նախագծերում իրանական ընկերությունների ներկայության շուրջ, սակայն նախագծերի հիմնական խնդիրը   ֆինանսավորումն է, երաշխիքները և բանկային հարաբերությունները: Բանկային հարցը լուծվելուց անմիջապես հետո, նախագծերի գործադրման աշխատանքները կմեկնարկեն»:

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը նշել է, որ Իրանի տնտեսական պոտենցիալնները շատ ավելին են, քան երկրի աշխարհագրական կարողությունները և անհրաժեշտ է բազմակողմ փոխգործակցությունների ավելացմամբ, ապահովել այդ կարաղությունների օգտագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: