Զարիֆ. Պարսից ծոցն ունի երկխոսության և համագործակցության կարիք
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Պարսից ծոցի տարածաշրջանին անհրաժեշտ է երկխոսության, համագործակցության, և հարևան երկրների միջև վստահության մթնոլորտի ձևավորում»:
Կիրակի երեկոյան, Բաքվի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, նշելով, որ այցի հիմնական նպատակը տարածաշրջանային համագործակցությունն է, որը շատ կարևոր է Թեհրանի համար, ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆն ասել է. «Այցի հիմնական նպատակներից է Իրանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրների հետ տարածաշրջանային համագործակցությունների քննարկումը»:
Զարիֆը հավելել է. «Բաքվի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ քննարկվելու են նաև տարանցման և Հյուսիս-Հարավ, Հյուսիս-Արևմուտք միջանցքների հետ կապված հարցեր»:
Ադրբեջան կատարած այցից հետո, Իրանի ԱԳ նախարարը կայցելի նաև Ռուսատսան, Հայաստան,Վրաստան և Թուրքիա:
Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և փոխվարչապետ Շահին Մուտաֆաևի հետ: Ադրբեջան կատարած այցից հետո, Զարիֆը կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի պաշտոնյաների հետ: