Զարիֆի այցը Կովկաս,տարածաշրջանային դիվանագիտությունը զարգացնելու նպատակ է հետապնդում
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր առավոտյան հանդիպել ու բանակցություն է վարել ՀՀ ԱԳՆ Արա Այվազյանի հետ
Տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Ավելի վաղ Զարիֆը նախ եղել էր Բաքվում, հետո ՌԴ-ում։ Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսված էր նաև այց Վրաստան ու Թուրքիա։
Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը Ռուսաստան, Թուրքիա ,Ադրբեջանի հանրապետություն ,Հայաստան և Վրաստան նպատակ է հետապնդում զարգացնել բարեկամությունը և տնտեսական կոնվերգեցիա համաշխարհային նոր մթնոլորտում:
Մեր երկրի արտգործնախարարի խոսքով, տարածաշրջանային այս ուղևորության նպատակը Ղարաբաղում կայուն խաղաղության և կայունության ջանքերին նպաստելն է: Սա ինքնին ապացուցում է շատ իրականություններ:Այն որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ,որպես պատասխանատվություն ընդունող երկիր ,մտահոգված է տարածաշրջանային խաղաղության պահպանմամբ և խթանմամբ:Այցերի ուղղությունները և Մոլուդ Չավուշ Օղլուի հետ մեր երկրի ԱԳՆ-ի հեռախոսազրույցը վերջին օրերի ընթացքում ,հենց Ղարաբաղում խաղաղության պահպանման նպատակով է :
Թուրքիան և Ռուսաստանը Ղարաբաղում ամենակարևոր և ամենաազդեցիկ դերակատարներն են և այդ երկու երկրները Լեռնային Ղարաբաղում զինվորական ուժեր են տեղակայել: Իրանի Իսլամական Հանրապետությունը ,ով նախապես կայունացնող և հավասարակշռող դեր է ունեցել Ղարաբաղում և հարգելով հարևանության շահերը ,իր ռազմավարությունը եղել է հակամարտության դադարեցումը և հրադադար հաստատվելը ,այսօր ևս ըստ իր նախկին քաղաքականության ,ցանկանում է տարածաշրջանային գործակցություն և կոնվերգեցիա ,այս տարածքի բոլոր երկրների առանցքայնությամբ:
Այս առումով տարածաշրջանային մակարդակում հետևյալ հարցն է արծարծվել ,որ նկատի առնելով Կովկասի աշխահագրական տարածքում առաջացած աշխարհաքաղաքական փոփոխությունները ,փոփոխություն են կրելու տարածաշրջանի ընդհանուր աշխարհագրության բոլոր հաղորդակցության ուղիները և միջանցքները ՝ Իրանից Ռուսաստան և Թուրքիայից Ադրբեջանի Հանրապետություն:
Զարիֆի այցը ,նկատի առնելով տրածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունն ու ներուժ կարողականությունները կարող է նոր էներգիա և դրդապատճառ հանդիսանալ հաղորդակցության ուղիների գործընթացը արագ տեմպով զարգանալու և տարածաշրջանի առևտրական փոխանակումների համար: Հատկապես որ այսօր տարածաշրջանային կոնվերգեցիան կանխող ամենամեծ խոչընդոտ համարվող ՝Թրամփը հեռացել է և կարևորը նկատի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների համակարգի նվազման բարձր հավանականությունը ,տարածաշրջանում խիստ հասանելի է առևտրի և տնտեսական գործակցության մթնոլորտը:
Հայացք նետելով Եվրոպայում, NAFTA- ում և Ասիա-Խաղաղօվկիանիա տարածաշրջանում ,տարածաշրջանային մերձեցման օրինաչափությունները ՝ ականատեսն ենք ,որ երկրների համար իրենց արտաքին քաղաքականության առումով առաջնահրթ է իրենց տարածաշրջանը:Այսօր այս կարողականությունը նկատելի է Իրանի տարածաշրջանային միջավայրում ,հատկապես երկրի հյուսիսային տարածքում ,որը Կովկասն է ,գումարած Թուրքիան և Ռուսաստանը և անհրաժեշտ է տնտեսական լուրջ գործակցություն՝ երթևեկության ,տրանսպորտի ,արտահանումների ու ներմուծումների բնագավառներում: Հուսանք որ մեր երկրի կողմից նման նախաեռնություն ,որը հետապնդվում է Զարիֆի այցով, հանգեցնի տարածաշրջանի երկրների գործնական ընդառաջմամբ ,ենթահող ստեղծի տնտեսական ծավալուն գործակցության և հանգեցնի այս տարածաշրջանում կայուն խաղաղության ու բարեկամության :